Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակիրճ տեղեկանք իրավախախտումների մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
irazek-qaxaqaciner

Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ այսօր միայն Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ: Սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Շատերին ձերբակալում են: Այս պահին ձարբակալվածների թիվը մոտ 25 է, սակայն այս թիվը արագ աճում է: Միասնական իրավապաշտպանների թեժ գիծը շարունակում է զանգեր ստանալ բաժիններում խոշտանգման դեպքերի և մարդու իրավունքների այլ ոտնահարումների մասին: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում խոչրնդոտվում է փաստաբանների մասնագիտական գործունեությունը: Ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում ցուցարարների դեմ ուղղված հանցագործություններին: Առայժմ դեռևս հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը և կարգավիճակը: Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում և սկսել է նրա կալանավորման գործընթացը: Միասնական իրավապաշտպան թեժ գիծ