Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել  

Քաղաքականություն
davit-sanasaryan-nax-n89535-1

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին ձերբակալումից հետո  երեկ այցելել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:     Պաշտպան Կարեն Մեժլումյանը քիչ առաջ է տեսակցել Դավիթ Սանասարյանին: Նրա տրամադրությունը նորմալ է, թեեւ քննիչի  որոշմամբ նա  զրկվել է արտաքին աշխարհի հետ կապից: Միայն ՄԻՊ-ի այցելությունից հետո թույլատրվել է Դավիթին ռադիո լսել:    Այսօր  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամին տրվել է դատաբժշկի ուղեգիր, քանի որ բերման ենթարկելիս, ձեռքերը այնպես  ձիգ են շղթայել,   վնասված տեղերը երեւում են:      Պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսսա Պետրոսյանն այսօր բողոքարկել են Դավիթ Սանասարյանի ձերբակալումը:  Կարեն Մեժլումյանը, սակայն նշեց՝ զանգել են դատարանից եւ տեղեկացրել, որ նիստը չի կայանալու: Քննիչը զբաղված է, թեեւ քննչական խմբում մոտ 50 քննիչ կա:    Պաշտպանը փոխանցեց Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, ինչից պարզ կդառնա, թե քննիչն ինչու է խոչընդոտում դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը: «Քննիչ Վ. Ավետիսյանը Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ ձերբակալում է, որպեսզի կասեցնի Սահմանադրության 2 հոդվածով երաշխավորված՝ Հայաստանի ժողովրդի կողմից իրականացվող քաղաքացիական ոչ բռնի անհնազանդությանը իմ մասնակցությունը։  Ժողովուրդը Քաղաքացիական անհնազանդությունն իրականացնում է Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդին խաբելով և իր խոսքը դրժելով որպես երկրի ղեկավար 3-րդ անգամ պաշտոնավարելու դեմ։ Քննիչ Ավետիսյանն ինձ ձերբակալում է իր աշխատասենյակում, որտեղ պատից կախված է Սերժ Սարգսյանի 50-70-ի վրա լուսանկարը։ Օրենքով Սերժ Սարգսյանի լուսանկարը քննիչների պատին կախելու պարտականություն սահմանված չէ և դրա համար բյուջեից փոխհատուցում չի տրվում։ Դա նշանակում է, որ քննիչ Վազգեն Ավետիսյանը այնպիսի հարաբերությունների մեջ է գտնվում Սերժ Սարգսյանի հետ, որ բոլոր հնարավոր նկարներից Սերժ Սարգսյանի նկարներն է կախում իր պատից, որն էլ այդտեղից հսկում է իրեն»,-գրված է հայտարարության մեջ:  Դավիթ Սանասարյանի հայտարարությունից պարզ կդառնա, թե քննիչն ինչու է խոչընդոտում դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը։