Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ոստիկանները բերման էին ենթարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-9

15.02 Էրեբունիից եկող երթի մասնակիցները կրկին քաշքշուկի մեջ ընկան ոստիկանների հետ։ Վերջիններս նրանց որևէ կերպ չեն թույլ տալիս նշված գծից, այսինքն մայթից դուրս ելնեն։ Ճանապարհով անցնող մեքենները նրանց կողքով անցնելիս ազդանշան են տալիս։  14.50 Բռնության է ենթարկվել SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Խուլյանը: Նա Էրեբունի համայնքում էր՝ լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ակցիաները: Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել: 14.32 Միջադեպ տեղի ունեցավ Էրեբունիից շարժվող երթի ժամանակ։ Ինչ-որ դիմակավորված մարդիկ քարեր նետեցին տարբեր ուղղություններով, եւ ոստիկանները վազեցին նրանց ետեւից։

13.31 Էրեբունի թաղամասից մեծ թվով ցուցարարներ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ ճանապարհը փակել են ոստիկանները եւ թույլ չեն տալիս շարժվել: Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին գնալ տուն: Ոստինանները այստեղ գտնվող հոգեւորականների հետ են զրուցում, եւ ակնկալում են նրանց օգնությունը, որպեսզիի ցուցարարների տուն ուղարկեն։

  13.13 Հանրապետության հրապարակում եւս լարված իրավիճակ է: Ոստիկանների թիվն այստեղ գնալով ավելանում է: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանները կառավարության շենքի դիմաց պատ են կազմում: Ոստիկանները պարբերաբար իրազեկում են, որ քաղաքացիների հավաքները անօրինական են եւ պահանջում են ազատել Հանրապետության հրապարակը: Ազատություն ռադիոկայանի տեսախցիկին ոստիկաններից մեկը հարվածեց: Լրագրողը այդ մասին հայտնեց Վալերի Օսիպյանին: Նա նշեց. «Ցույց տվեք ով էր, մենք նրան կպատժենք»: 12.30 Ցուցարարները Արցախի փողոցից  ինքնաբուխ քայլում են դեպի Հանրապետության հրապարակ: Արցախի փողոցը լքում են նաև ոստիկանները: 12.10  Այս պահին ոստիկաններ եւ բժիշկներ  են  դեպքի վայրում՝ հատուկ միջոցների կիրառումից հետո։ Ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն այս թաղամասի բնակիչներին գնալ տուն։ Սկսվել է վիճաբանություն քաղաքացիների ու ոստիկանների միջեւ։ 12.00 Նիկոլ Փաշինյանի կինն է Արցախի փողոցում: Աննա Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել: Նա լրագրողներից իմացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին ուժայինները տարել են:    Որոշ տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի ենթարկել, վնասել քիթը։ Մարդիկ հետ են դառնում երթով։ 11.55 Սասուն Միքայելյանին նույնպես բերման ենթարկեցին: Այս պահին ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին: Քաղաքացիները բղավում են՝ շտապ օգնություն կանչեք։ 11.49 Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարել են: Ցուցարարները նրան են պահանջում, բացականչելով՝ Նիկոլ, Նիկոլ: Ոստիկանները ձայնային նռնակ կիրառեցին Արցախի փողոցում, այստեղ նրանց թիվը բավականին մեծ է: Սասուն Միքայելյանը նույնպես այստեղ է եւ փորձում է կրքերը հանգստացնել: Դիմակավորված ոստիկաները քարշ տալով բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու: Սկսում են համատարծ բերման ենթարկել քաղաքացիներին Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ժողովրդի նկատմամբ: 11.38 Ոստիկանական հաստ շղթան փակեց ցուցարարների ճանապարհը Ոստիկանները կիրառեցին ծխապարկուճներ, ժողովուրդը փախչում է: Խիստ լարված վիճակ է Արցախի փողոցում: Այս պահին ժողովուրդը կանգնել է վանկարկելով միացիր:  Ցուցարարների և ժողովիրդի արանքում կանգնել է Սասուն Միքայելյանը: Ցուցարարները բարձրացրել են ձեռքերը ի նշան խաղաղության: Քաղաքացիներին բերման են ենթարկում:   Հազարավոր ցուցարարներ Նիկոլ Փաշինյանի  առաջնորդությամբ շարժվում են դեպի Էրեբունի: Ինչպես նախապես հայտարարվել էր  բողոքի գործողությունները տեղի են ունենալու Էրեբունի վարչական շրջանում: Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին շարունակել, եռակի բազմապատկել անհնազանդության գործողությունները: