Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը չորս պահանջ է ներկայացրել իշխանություններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LylHS0i0SyU

 Նիկոլ Փաշինյանը իր ելույթում արձագանքեց իշխանությունների երկխոսության առաջարկին. Այն ինչ պատրաստ են քննարկել ՀՀԿ-ի հետ. Մենք ասում ենք՝ ինչ երկխոսություն, արդեն ուշ է, ուշ է՝ поезд ушел, բայց սա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որեւէ քննարկման։ Մենք , իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման , հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։ Ես ուզում եմ խոսել նաեւ այն մասին՝ ինչպես ենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները։ 1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ 2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։ 3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն։ 4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ-ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։