Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին Հարգելի պարոն Մկրտչյան, Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող դասադուլների մասնակիցներին սպառնում են ուսումնական հաստատություններից հեռացմամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի. «1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք):
- Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։
- Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով»: