Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ Բուխարեստի «Ռապիդի» կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի ծառայություններով` ինչպես եւ Կիեւի «Դինամոն», հետաքրքրված է նաեւ Սոֆիայի ԲԿՄԱ-ն: Վերջինիս ներկայացուցիչները օրերս ժամանել են Ռումինիա` Քարամյանի խաղին մարզադաշտից հետեւելու համար:

Անձամբ Քարամյանը առայժմ չի կողմոնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարերան, սակայն շատ հավանական է, որ հունվարից հանդես գա այլ ակումբում: «Ռապիդի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է դեկտեմբերի 31-ին, իսկ երկարաձգելու մտադրություն առայժմ Արտավազդը չունի, քանի որ «Դինամոյի» եւ ԲԿՄԱ-ի առաջարկած պայմանները ավելի ձեռնատու են:

Մասնավորապես, Քարամյանի համար ցանկալի կլինի «Դինամոյի» տարբերակը, քանի որ հայ կիսապաշտպանը ժամանակին հանդես է եկել Կիեւում, ներկայացնելով տեղի «Արսենալը» եւ շատ լավ ծանոթ է Ուկրաինայի առաջնությանը: