Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ա. «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capddture-414x265-1

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան։  Այցը մեկօրյա է: Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում Արամ Ա-ն խոսել էր  Երևանում տիրող իրավիճակի մասին: «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- ասել էր նա՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: