Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին

Հասարակություն
2.jpkkg_

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից։  Այս մասին «Ա1+»-ին է հայտնել ինքը՝ Դավիթ Պետրոսյանը։ Նա ասաց, որ բերման է ենթարկվել առավոտյան ժամը ինն անց կեսի կողմերը  և ազատ արձակվել 4 ու կես ժամ անց։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ նա կրկին բերման էր ենթարկվել և բաժանմունքում  պահվել ավելի քան՝  8 ժամ։