Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի եք մնացել այդ առանձնատանը, գնացեք, որ այլ վարչապետ գա» (տեսանյութ)

Քաղաքականություն
serj2

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց. «Նախ անդրադառնամ եղբորս խոսքերին, որ մեջբերեց պարոն Շարմազանովը` Սերժ Սարգսյանի մասին. իմ եղբայրը շատ ուրիշ ու կարեւոր բաներ էլ է ասել ՀՀԿ մասին, օրինակ` 21-րդ դարը մերն է լինելու կոչը։ Արդյո՞ք այն ՀՀ-ն, ինչ կա այսօր՝ Վազգեն Սարգսյանի պատկերացրած ՀՀ-ն է։ 1996թ հետո եղբայրս հետևություններ արեց. 1998թ. Կարեն Դեմիրճյանին խնդրեց, որ դաշինք կնքի, որ ժողովրդի վստահությունը վայելի։ Ասում են` կաշառք չենք բաժանել, է, ասեք, դրանից բան չի փոխվելու։ Ձեր ասած` գաղջ մթնոլորտը  հաղթահարե՞լ եք, անվտանգության պատերը քանդե՞լ եք, որ այս շենքի մոտ են դրված։ Ելքը ոչ միայն այս դահլիճում է, այլեւ դրսում է։ Այսքան տարի իշխանության մեջ եք, ինչ եք արել, որ այն փոխանցեք երիտասարդներին։ Այնքան եք դատարկել պահեստավորների նստարանը, որ Սերժ Սարգսյանի փոխարինողը միայն Սերժ Սարգսյանն է։ Արդեն դեժավյու է, չե՞ք հոգնել։ Ղեկավարության 3-րդ ժամկետ եք գնում, քանի որ ԵՏՄ ձեր ոչ մի գործընկեր չի փոխվում ու դրա համար չեք ուզում նրանցից հետ մնաք։ Ինչի եք մնացել այդ առանձնատանը, գնացեք, որ այլ վարչապետ գա։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա փողոցներում, դա բոլորիս մեղքն է, սակայն իսկապես ելք կա։ Եթե հետեւություն չանենք, ապա մարտի մեկեր ու ապրիլի 12-եր էլի են կրկնվելու՞: