Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միգուցե 2040թ. մեր զավակները կտեսնեն մեր երկրի զարգացումը». Ս. Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled3-5

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը, նրան հարց ուղղելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նշեց. «Պարոն Սարգսյան, դուք իսկապես հարուստ կենսագրություն ունեք, սակայն պետք է նշենք, որ երկրում կա սոցիալական, քաղաքական, հասարակական, սոցիալական անվտանգության խնդիրներ։ Դրա վառ ապացույցն է աղքատությունը, արտագաղթը, ծերացող հասարակությունը, կեղեքիչ հարկային քաղաքականությունը, ընդամենը երկու հարյուր մետրի վրա հասարակության ընդվզումը։ Որն է երաշխիքը, որ դուք այդ խնդիրները կլուծեք»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ կարող հայտարարել, որ մոտ ապագայում ձեր նշած խնդիրները ի սպառ վերացնելու ենք ու մեր երկիր նմանվելու է դրախտի։ Հենց այս խնդիրների լուծման համար ենք սահմանադրական փոփոխությունների գնացել։ Մեր արնահոսող վերքը արտագաղթն է, սակայն դա բնորոշ է բոլոր երկրներին։ Ուզում եմ մի քանի թիվ ասել. 2007թ. 2 տրիլիոն դրամ էր կազմում մեր ՀՆԱ-ն, 2017թ. տվյալներով` 5 տրիլիոն դրամ։ Այնպես չէ, որ միայն հարուստներն են փող դնում բանկերում։ Մեկ միլիոնից ավելի քաղաքացի բանկերում ունի ավանդ։ Միայն 2018թ. առաջին եռամսյակում եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը համեմատած 2017թ. հետ»: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց` ասելով. «Հավաստիության կանխավարկածով եմ մոտենում այդ թվերին, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է շատացել արտագաղթը։ Ես կարծում եմ` դա ներմուծված ավտոմեքենաները միեւնույն մարդուն պատկանող ավտոմեքենաների թիվն է։ Ինչո՞ւ է լավ մասնագետը տոնավաճառում շոր վաճառում»: «Ես կոչ եմ անում` հավատալ իմ ասած թվերին, քանի որ ես չստուգված թվեր չեմ ասում։ Դրանց հիմքը Վիճպետկոմիտեի թվերն են։ Եթե անհրաժեշտություն կա, ես կարող եմ այդ թվերն ուղարկել։ Միգուցե 2040թ. ես չեմ տեսնի, բայց մեր զավակները կտեսնեն մեր երկրի զարգացումը»։