Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժհաստատություն է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են. ԱՆ

Պաշտոնական
AN

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից: Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։ Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։  ՀՀ ԱՆ