Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը շուտով կմիանա ցուցարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-hivandanoc

17.17.  Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում զրուցեց լրագրողների հետ: Նա պարզաբանեց, որ ձեռքերի վնասվածքները ստացել է փշալարերի վրայով անցնելիս, իսկ աչքի շրջանում ստացած վնասվածքը՝ ձայնային նռնակի պայթյունից: Նա առողջություն մաղթեց բոլոր վիրավորներին և զարմանք հայտնեց առ այն, որ ոստիկանությունը կրկին առանց երկմտելու կիրառեց ձայնային նռնակ, որից 2008թ. մարտի 1-ին, ամենայն հավանականությամբ, վիրավորվեց ոստիկան Համլետ Կիրակոսյանը: Անդրադառնալով վիրավոր ոստիկաններին՝ նշեց, որ իրենց իսկ կիրառած ձայնային նռնակից են վնասվել: Փաշինյանը նշեց, որ թեև իր շորերը պատառոտված են, այնուամենայնիվ հիվանդանոցից դուրս կգա և կմիանա ցուցարարներին, որտեղ հանդես կգա ելույթով:  «Ես տեղեկացա, որ ոստիկաններին չի հաջողվել ցրել ցուցարարներին: Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հեղեղել փողոցները և իրենց կամքն արտահայտել ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի»,- նշեց նա: Պատգամավորը շնորհակալություն «Նաիրի» ԲԿ-ին ՝ բուժօգնությունը արագ կազմակերպելու համար: Իսկ ոստիկաններին կոչ արեց բացել իր աշխատավայր տանող ճանապարհը: .................................. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ստացել է աջ դաստակի կտրող-ծակող վնասվածք: Այս պահին նրան վիրակապում են եւ նա գտնվում է հիվանդասենյակում, լրագրողներին հայտնեց Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նաեւ տեղեկացրեց, որՀիվանդանոց են տեղափոխվել 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է եւ գտնվում է վիրահատարանում: Լրագողներն այս պահին սպասում են, որպեսզի ստանան թույլտվություն տեսակցելու Նիկոլ Փաշինյանին: