Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

79-ամյա կինը մարմնական վնասվածքներից մահացել է. համագյուղացին մեղադրվել է

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետև շարունակել է հարվածներ հասցնել կացնով: Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե