Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջափակել են Շիրակի մարզպետարանը. Ասպարեզ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
15-800x445

Այսօր առավոտյան՝ ժամը մոտավորապես 9։00-ից շրջափակվել է Գյումրիում գտնվող Շիրակի մարզպետարանի շենքը։ Շրջափակումը դեռեւս շարունակվում է, տարածքում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, նաեւ այն քաղաքացիները, ովքեր ներկայանում են քաղաքացիական անհնազանդությամբ։ ՀՀ քաղաքացի Ղարիբ Հարությունյանն «Ասպարեզ»-ի հետ զրույցում պատմեց, որ այսկերպ արտահայտում են քաղաքացիական անհնազանդություն։ «Մենք՝ որպես քաղաքացի, մեզ խաբված ենք զգում, անհնազանդություն ենք արտահայտում խաբվածության, անարդարության դեմ, սա շարունակական է լինելու, մենք մեր քայլն անում ենք, եթե քաղաքացիները ցանկություն ունեն, կարող են միանալ, իրենք ազատ են, ամեն մարդ ինքն է որոշում՝ կարող են միանալ եւ հաջորդ քայլերն ինքը որոշի»,-ասաց Ղ․Հարությունյանը։ Ավելին՝ այստեղ Միջադեպի առիթով իր մեկնաբանություններն է տվել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։