Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոն կաթվածահար է եղել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
00004.MTS_snapshot_08.41_2018.04.16_11.44.19

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, վաղ առավոտից ցուցարարները կանգնում են գնացքների դռների արանքում՝ թույլ չտալով դրանց ընթացքը: Այդպիսով կայարաններում գնացքների ժամանման ժամանակացույցը խախտված է ընդհուպ մինչև 30 րոպեով: Քիչ առաջ լարված իրավիճակ էր «Երիտասարդական» կայարանում. մի խումբ ցուցարարներ արգելափակեցին կայարանի աշխատանքը, սակայն 30 րոպե անց ոստիկանների հորդորներով թույլ տվեցին, որ գնացքը շարժվի: Ըստ ոստիկանության աշխատակիցների հաջորդ գնացքը մնացել էր թունելում, ուղևորների ինքնազգացուղությունն էլ վատացել էր: Մանրամասները՝ տեսանյութում: