Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Սպորտ

Այսօր «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր 5-րդ համաժողովը, որի ընթացքում կայացավ նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Դեռեւս նոյեմբերի 11-ին «Բանանց» ակումբի կողմից առաջարկվել էր գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը, որը ընտրությունների ժամանակ մրցակից չունեցավ: Համաժողովի մասնակից պատվիրակները Ռուբեն Հայրապետյանին միաձայն ընտրեցին ՀՖՖ-ի նախագահ: Ռուբեն Հայրապետյանը այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2002թ. եւ համաժողովի ընթացքում նշեց, որ այս տարիների ընթացքում հիմնական առաջընթացքը գրանցվել է մանկապատանեկան ֆուտբոլում, որպես ապացույց հայտնելով, որ ներկայումս Հայաստանում ֆուտբոլով զբաղվողների թիվը հասել է 13 հազար, մինչդեռ 2001թ. այն չէր գերազանցում 3000 հազարը: Բացի այդ Հայաստանի պատանեկան հավաքականները 2002թ.-ից սկսել են անհամեմատ հաջող հանդես գալ միջազգային ասպարեզներում, իսկ 19 տարեկանների հավաքականին նույնիսկ հաջողվել է դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Համաժողովի ընթացքում քննարկվեց եւ հաստատվեց 2007թ. մեր ֆուտբոլային բյուջեն, որը կկազմի 2.525.600 դոլար: