Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում պահվող քոթոթն ապօրինի որսի արդյունք է. econews.am

Մարզեր
9a5bd4d549b788129f2fcf46788c16bd

Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում պահվող արջի քոթոթի գործով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հայտնեց, որ տեսչական մարմինն այժմ ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստում դիմելու իրավապահ մարմիններին: «Ապօրինի որսի հատկանիշներով բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս»,- մանրամասնեց նա: Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակ է տվել արջի «սեփականատերերին», որպեսզի ներկայացվեն կենդանու սեփականության մասին վկայող փաստաթղթերը: Ավելի վաղ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Երբ լուսանկարը հրապարակվեց և մեզ ահազանգ հասավ՝ ո՛չ անուն, ազգանուն կար, ո՛չ հասցե: Շիրակի մարզի մեր տեսուչները պարզել են, թե որտեղ է կենդանին պահվում: Ավելին՝ Econews.am-ում