Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականները մեր գլխին մեծ դժբախտություն բերեցին» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Սերժ Սարգսյանի վարչապետ լինելն անակնկալ չէ։ Ընտրություններում հաղթել է հանրապետականը, եւ նրանք են պատասխանատու երկրի ղեկավարման հարցում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին գնահատում է դրական։ «Կան համակարգային փոփոխություններ, տնտեսության մեջ տեսանելի են փոփոխությունները եւ դրանք շարունակվելու են»: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը թվարկում է հանրապետականի արածները. «Բարգավաճ արեւմուտքից մենք ընտրեցինք հետամնաց Եվրասիական տնտեսական միությունը: Այդ կառույցի կազմում գտնվող երկրներում ժողովրդավարության մակարդակը պարզ է, նրանք իշխանությունը չեն հանձնում:  Հայաստանի նոր սահմանադրությունը ճիշտ նույնն է,  ինչ Ռուսաստանի ավտոնոմ մարզերի սահմանադրությունը։ Մանդատ ունեցող  ղեկավար ավտոնոմ մարզերում չկա, Ռուսաստանում կա մեկ մանդատ ունեցող ղեկավար, դա ցարն է՝ Վլադիմիր Պուտինը: Մենք մեր սահմանադրությունը իջեցրինք եւ հավասարեցրինք Ռուսաստանի ավտոնոմ մարզերի մակարդակին: Մենք հետ գնացինք դեպի ֆեոդալիզմ՝ Նազարբաեւը, Լուկաշենկոն, Պուտինը, դրանք հետադեմ ֆեոդալներ են: Հայաստանից հանած հանրապետականներին, Հայաստանն առաջադեմ, ժողովրդավարություն սիրող երկիր է»: Տնտեսական հաջողությունների մասին ինչ ուզում գրում են, ասում է Ազատ Արշակյանը: «Եթե կա արտագաղթ,  ապա տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող: Մյուսը՝ տարածքների կորուստն է։ Ես ինձ դժբախտ եմ զգում այդ կորուստների համար՝ հանրապետականները մեր գլխին մեծ դժբախտություն բերեցին»։