Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենգեր. Մխիթարյանը կարող է 2 շաբաթից մարզադաշտ վերադառնալ

Սպորտ
a1miki-13.04.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի հետ պատասխան խաղից հետո հանգստացրել է ռուսաստանցի բոլոր այն լրագրողներին, որոնք մտահոգված են եղել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի լրջությամբ: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել հենց ռուսական թիմի հետ առաջին խաղում, մրցակցի խաղացողի կողմից: «Մխիթարյանը եւս երկու շաբաթ բաց կթողնի: Բայց պետք չէ շատ անհանգստանալ: Մենք հիանալի բժշկական շտաբ ունենք եւ երկու շաբաթ անց նա հիանալի վիճակում կլին», - ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը: Նշենք, որ մինչ այդ լուրեր էին պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հնարավոր է բաց կթողնի ընթացիկ մրցաշարջանը եւ այլեւս չի մասնակցի ոչ Անգլիայի առաջնության, ոչ էլ Եվրոպա լիգայի խաղերին: