Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանով. Դավիթ Հարությունյանը թող մեկ թեկնածուի անուն տա. Առավոտ

Հասարակություն
Eduard-Sharmazanov-1-e1519042908877

«Ես չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ է հայտարարել եւ ո՞վ՝ ո՞ւմ հետ ի՞նչ է քննարկել, կամ որտե՞ղ է քննարկել, բայց ես արձանագրել եմ փաստը. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց, մինչ օրս, քննարկել է միայն երեկ՝ ԳՄ նիստի ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, երեկ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ քննարկել են Կարեն Կարապետյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին եւ որ այլ կարծիքներ չեն հնչել: Մինչդեռ, այսօր, կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել: Դավիթ Հարությունյանը, սակայն, անուններ չէր հրապարակել: Էդուարդ Շարմազանովը մանրամասնում է՝ Կարեն Կարապետյանի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածության առաջարկը պաշտպանել են բոլորը, առանց բացառությունների, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը. «Բացառությամբ երեկվա նիստից, պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Ոչ ԳՄ, ոչ խորհրդի նիստերում, ոչ էլ ՀՀԿ խմբակցության նիստերում վարչապետի թեկնածուի հարցի որեւէ քննարկում չի եղել: Երեկ մենք քննարկել ենք մեկ թեկնածություն եւ բոլորը, միահամուռ կերպով, բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի ծառայությունները, նրա փորձը, իմաստնությունը, մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, անվտանգության համակարգին լավագույնս տիրապետելու հմտությունները, կողմ են արտահայտվել ու պատրաստվում ենք շաբաթ օրը՝ խորհրդի նիստում, առաջադրել մեր կուսակցության նախագահ թեկնածությունը: ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են այդ հարցի շուրջ եւ ես վերահաստատում եմ՝ այլ առաջադրում չի եղել, ավելին, այլ թեկնածուի քննարկում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այլ թեկնածուի վերաբերյալ: Եթե իմ հարգարժան գործընկերն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա»: Ավելին՝ այստեղ