Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վավերացրած արձանագրությունը օգոստոսի 1-ից ուժի մեջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
060c6129bc6eed7e5919193e1eb3aea0

Այսօր Ֆրանսիան վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը: Այսպիսով, վավերագրերի թիվը հասավ 10-ի, ինչը բավարար է արձանագրության 2018 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելուն, բոլոր այն երկրների համար, որոնք վավերացրել են այն, այդ թվում նաև Հայաստանի: Հայաստանը վավերացրել է Արձանագրությունը 2017 թվականի հուլիսի 31-ին: Արձանագրությունը սահմանում է երկխոսություն՝ Ստրասբուրգի դատարանի և բարձր այլ դատարանների միջև, որը նշանակված է անդամ պետությունների կողմից (Հայաստանում, ՀՀ Սահմանադրական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում - տես Հայաստանի կողմից Հայտարարությունը): Արձանագրությունը հնարավորություն է տալիս այս բարձր դատարաններին փոխանցել Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքների դիմումները՝ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ խնդրի համար: Նման դիմումները պետք է վերաբերվեն ազգային դատարաններին հղված գործերը: Ստրասբուրգի դատարանի կողմից տրված խորհրդատվական կարծիքները կլինեն հիմնավորված և ոչ պարտադիր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդը ջերմորեն ողջունեց տասներորդ վավերացումը. «16-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելը կնպաստի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ազգային բարձրագույն դատարանների միջեւ երկխոսության ամրապնդմանը: Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ կարևոր իրադարձություն է և առաջընթացի կարևոր քայլ՝ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև մեր Դատարանի համար նոր մարտահրավեր է»,-նշելէ պարոն Ռայմոնդը: