Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը չէր պատրաստվել դատավորի գործով ճառին

Հասարակություն
ishxan-barsexyan

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Դատախազ Կարեն Բիշարյանը դատարանին գրություն էր ուղարկել եւ  տեղեկացրել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել պատշաճ պատրաստվել մեղադրական ճառին: Դատավոր Վաչե Մարգարյանը մեկ շաբաթով հետաձգեց դատական նիստը:  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր   Իշխան Բարսեղյանը մեղադրվում է 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Նրան   սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում: Իշխան Բարսեղյանը  չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ ահա կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը ընդունել է մեղադրանքը: