Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիևի քաղաքականության մեջ ոչինչ չարժե բացառել» (տեսանյութ)

Քաղաքականություն
adrbejan-1

Երեկ Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեների  86 տոկոսը և շարունակելու է ղեկավարել երկիրը։ Ալիեւի կառավարման տարիների ընթացում սրացումների միշտ պետք է պատրաստ լինել, Ադրբեջանի՝ վերջին  շրջանում արված հայտարարությունները դրա մասին են վկայում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։ «Կարդինալ փոփոխությունների  չպետք է սպասել Իլհամ Ալիևի քաղաքականության մեջ, այսինքն՝ նրա քաղաքականության մեջ ոչինչ չարժե բացառել, և դա շարունակվելու է։ Նա ի սկզբանե, մեր հանդեպ բարեհաճ վերաբերմունք չի  ունեցել։ Նույն քաղաքականությունը կշարունակվի»: Լայնածավալ պատերազմի սկսվելը կախված չէ միայն Հայաստանից կամ Ադրբեջանից, այստեղ շատ այլ պետությունների շահեր են  խաչվում: Բայց ապրիլյան պատերազմի նման սրացումներ միշտ կարող են լինել եւ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք, նշում է Տարոն Հովհաննիսյանը։ ԼՂ բանակցային գործընթացում էական առաջխաղացումներ չեն լինի:  Այս առումով Ադրբեջանի պահանջները Արցախի մասով մաքսիմալիստական են և նրանք պատրաստ չեն դրանից հրաժարվելու: Մինչև 2025 թ-ը Իլհամ Ալիևը կղեկավարի երկիրը:  Վերլուծաբանը չի բացառում, որ դրանից հետո էլ Ալիևը շարունակի պաշտոնավարել։ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով,  ապրիլի 14-ին ընտրությունները բոյկոտած ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացնելու, բայց դրանից ինչ-որ լուրջ զարգացումներ չեն լինի: