Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփի՝ Սիրիան ռմբակոծելու հրամանը սպասվում է ամեն րոպե

Քաղաքականություն
siria-e1523186762927

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, այս մասին հայտնում են Պենտագոնի պաշտոնական անձինք, Մեծ Բրիտանիան էլ հրաժարվում է ռմբակոծել Սիրիայի տարածքը, քանի որ դեռ համոզված չէ սիրիական իշխանությունների կողմից քիմիական հնարավոր գրոհի հավանականության մեջ: Ըստ տարածված տեղեկությունների՝ ապրիլի 6-ին, Դամասկոսի տարածքում կառավարական զորքերը  քլոր պարունակող ռումբ են պայթեցրել: ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի կարծիքով, սիրիական հակամարտության տարիներին դեռ այսպիսի վտանգ չի եղել, որ գերտերությունները մեկը մյուսին հաշվի չառնելով ռազմական ուժ կիրառեն.  «Մինչ այս, արևմուտքն ու արևելքը համաձայնություն ունեին, որ պատերազմի պայմաններում երկիրը մղեկավարել կարող է միայն Ասադի իշխանությունը, հիմա փոխվել է ԱՄՆ-ի պահանջը, նրանք կրկին Ասադի հրաժարականն են պահանջում, մեզ համար իրադրության սրացումն անցանկանալի է, քանի որ Սիրիայի հայ համայնքի գոյությունը հնարավոր է միայն Ասադի կառավարման պայմաններում»: Արաբագետը զգուշացնում է, որ ահաբեկչական խմբեր տարածաշրջանում դեռ կան, որոնք յուրաքանչյուր պահի կարող են կոնսոլիդացվել, ինչը կհանգեցնի հակամարտության երկրորդ ռաունդին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ սրացումից բացի դեպքերի զարգացման այլ սցենար չի ակնկալում. «Սիրիան արևմուտք-Ռուսաստան առճակատման և շահերի բախման մի կետն է միայն, հետագայում իրավիճակը վատթարանալու է հենց տնտեսական տեսանկյունից՝ նոր պատժամիջոցներ են լինելու Ռուսաստանի նկատմամբ, իսկ քաղաքական առումով՝ վատթարացման տեղ չկա կարծես թե»: Քաղաքագետի հավաստմամբ՝ գերտերությունների բախումից Հայաստանը լուրջ վնասներ չի ունենա. «Մենք նրանց համար հետաքրքիր երկիր չենք, իսկ արևմուտքի հետ հարաբերությունների պահպանման առումով կարող եմ բերել Իրանի օրինակը, որն արդեն տասնամյակներ պատժամիջոցներ է կրում, բայց մենք հաջող համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ»։ Ըստ արևմտյան մամուլում տարածված տեղեկությունների՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը սպասվում է ամեն րոպե, ավիաընկերություններն արդեն իսկ զգուշացնում են Սիրայի օդային տարածքով անցնող թռիչքների ընթացքում հնարավոր ռիսկերի մասին: