Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 14.277.900 ՀՀ դրամի վնաս

Պաշտոնական
bnapahpanakan

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 14.277.900 ՀՀ դրամ:   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 17 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 14.277.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 10 դեպքով (74 բոխի, 19 կաղնի, 10 բարդի, 5 թխկի, 2 հաճարենի, 8 լորենի, 6 հացենի)՝ 4.652.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։         Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.600 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 բոխի, 2 կաղնի, 1 հացենի, 1 հաճարենի, 2 թխկի, 2 լորենի, 25 հաճարենի)՝ 6.917.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Արմավիր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (36 բարդի) հաշվարկվել է 2.044.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։   Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 87.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Շրջակա միջավայրի պահպանություն Գեղարքունիք՝ հատուկ պահպանվող տարածքում առանց փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացման դեպքի վերաբերյալ գործը գտնվում է քննության ընթացքում։   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Շիրակ՝ կանխվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։ Երևան՝ Երևանյան լճում հայտնաբերվել է 1 հատ 10մ երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը դուրս է բերվել լճից և առգրավվել։   Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Արարատ՝  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Երևան՝ Դավիթ Բեկ 174/34 հասցեի հարակից ձորից փոշու արտանետումների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, գործը գտնվում է քննության ընթացքում։   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վայոց Ձոր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Երևան՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   ՀՀ Բնապահպանության նախարարություն