Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի ընտանիքը կարող է ֆիզիկական ոչնչացման վիճակում հայտնվել. հոգեբան (տեսանյութ)

Քաղաքականություն
hogeban

Նոր Սահմանադրությունը կարված էր Սերժ Սարգսյանի համար, որպեսզի կարողանա պահպանել իշխանությունը: Հոգեբան Սամվել Խուդոյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանը կառչած չէ պաշտոնից,  պարզապես  վախենում է. « Իշխանությունը թողնելուց հետո եւ ինքը՝ իր ընտանիքով , եւ ամբողջ կլեպտոկրատիան՝ (ավազակապետությունը) կարող է ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացման վիճակում հայտնվել»:  Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ որոշել են՝ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը: «Ես կասեի, որ դա հայտարարել է Սերժ Սարգսյանը: Դրանից հետո կրկնում են նրան: Սերժ Սարգսյանին են կրկնում, որովհետեւ բոլորին նա է բերել, նշանակել, պապան է: Պապան ասել է, ու վերջ: Տղաներն էլ իր հերթին ամեն մեկը ուզում է հնարավորինս շատ քծնել: Դա Սերժ Սարգսյանի որոշումն է, առաջ ընկնելով հետ ընկնելով  մեկն ավելի բարձր,  մեկն ավելի աբսուրդ ձեւով հաստատում են միտքը, որ ծաղկում է ապրել Հայաստանը: Հանկարծ Սերժ Սարգսյանը չպաշտոնավարի, կընկնենք, կկործանվենք»,- ասում է հոգեբանը: Նա միաժամանակ ցավով է փաստում, որ ֆիգուր չի մնացել, ինչպես Սերժ Սարգսյանի  առաջին ընտրության ժամանակ  մրցակից էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե չճնշեին, հնարավոր է իսկական իշխանափոխություն լիներ: Իսկ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվող ակցիաները Սամվել Խուդոյանը շատ թույլ է գնահատում. «Ուժ պետք է լինի, որ ժողովուրդը համախմբվի, հիմա անհեռանկար է համարում »:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե 50,000 մարդ հավաքվի, ապա ԱԺ շենքը շրջափակելով, խորհրդարանին կստիպեն Սերժ Սարգսյանին չքվեարկել, սա քաղտեխնոլոգ Վիգեն Քոչարյանը իրատեսական չի համարում: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին։