Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության բոլոր համայնքները կունենան գլխավոր հատակագծեր

Պաշտոնական
qaxshin

2018 թվականին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ և ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ: Ներկայումս ընթանում է նշված փաստաթղթերի գնման գործընթացը: 2017-2021 թվականերին հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Արդեն իսկ 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել են ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը:   Մշակվել է շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարություն ՀՀ պետական բյուջեով տրամադրված միջոցների հաշվին Երևան քաղաքում և ՀՀ մարզերի բնակավայրերում իրականացվել են առաջնահերթ հետազննության ենթակա թվով 64 տարբեր նշանակության շենքերի փաստացի տեխնիկական վիճակի մանրամասն հետազննություններ, որոնց արդյունքների հիման վրա կազմվել են այդ շենքերի վերակառուցման, վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման եզրակացություններ և տեխնիկական անձնագրեր: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել (14.09.2017 թվականի որոշմամբ) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման 2018-2030 թվականների ռազմավարությունը: ՀՀ Քաղաքաշինական կոմիտե