Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանադայում վթարի պատճառով հոկեյի թիմի 14 անդամ է զոհվել

Հասարակություն
100742357_dzgruvzvoaenwnb

Կանադայում հոկեյի Humboldt Broncos պատանեկան թիմի ավտոբուսը երեկ ուշ երեկոյան բախվել է կցասայլով բեռնատարին: Վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան: Պատանի հոկեյիստները մեկնում էին խաղի: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից: Վթարը տեղի է ունեցել Կանադայի արևմուտքում՝ Սասկաչևանում: Աղբյուրի տվյալներով՝ տրասպորտային միջոցում 29 մարդ է եղել։ Եվս 14-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ 3 վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։