Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Հասարակություն
karo-exnukyan

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո Եղնուկյանին այսօր տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ին տեղեկացրեց,  որ այսօր կրկին կատարվելու է  նույն  փորձաքննությունը, ինչ մեկ շաբաթ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Սա արդեն դավադրություն է: Նորից  արյան եւ խոլեստերինի անալիզներ են վերցնելու»,- ասաց պաշտպանը: «Սասնա ծռերին» օժանդակելու  մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատանում էր նիստերի դահլիճ գալուց, ճնշումը կտրուկ բարձրանում էր:  Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախաձեռնությամբ դատաբժշկական փորձաքննություն է  նշանակվել Կարո Եղնուկյանի նկատմամբ` նրա առողջական վիճակի վատացման պատճառները պարզելու նպատակով: Պաշտպանը Տիգրան Հայրապետյանը  նշում է՝ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան  իրենց կողմից բժիշկ, փորձագետ ներգրավելու համար, սակայն  դատարանը ոչ բավարարում է, ոչ էլ մերժում է միջնորդությունը: Փորձագետին առաջադրված պաշտպանական կողմի  հարցերին էլ դատարանը չի անդրադարձել:  Այսօր մինչեւ աշխատանքային օրվա ավարտը Կարո Եղնուկյանը կմնա հիվանդանոցում:  Տիգրան Հայրապետյանը  փոխանցեց, որ այս պահին էլ  իր պաշտպանյալի ճնշումը կրկին բարձր է 190/120: