Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային ժողովնա թունավո՞ր, թե՞ կաուչուկի ցեխը. նախկին նաիրիտցի (տեսանյութ)

Հասարակություն
Nairit1

Նաիրիտցիները հայտարարություն ունեն՝  մասնագետների գործարանը վերագործարկելու 65-70  միլիոն դոլոր արժողությամբ ծրագիրն այսօր արդիական չէ.  «EU-ASIA buisness finance centre» հոլդինգը «Նաիրիտում» ամողջական աուդիտ անելու մտադրություն ունի. «Թույլ տվեք այս մարդիկ, այս կազմակերպությունը, իր մասնագետներով և ֆինանսներով Նաիրիտում աուդիտ անցկացնի և ի վերջո հասկանանք՝ Նաիրիտը կարո՞ղ է աշխատել, կարո՞ղ ենք վերագործարկել, թե չէ»,- նշում  է գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը»: Նաիրիտցիների տեղեկություններով՝ գործարանի արտադրական բլոկը դեռ ամբողջովին չի օտարվել, նրանք «Նաիրիտի» փրկության կոչ են անում: Կաուչուկի հումք պատրաստող Նորիկ Ղահրամանյանը քիմիական գործարանում աշխատել է  34 տարի. «15 տարի անհամբեր բնակարանի եմ սպասել, չեն տվել։ 50 տարեկանում, էլ որ պիտի թոշակի գնայինք, մի անգրագետ կոմսոմոլի քարտուղար ասեց, թող այս թոշակառուները գնան, մի հինգ տարուց գան»: Այդ տարիների թոշակը նաիրիտցին չի ստացել, փոխարենը վերահաշվարկ են արել և քաղաքացու  թոշակն ավելացրել են 5000 դրամով: Նաիրիտցու թոշակն այժմ 48 հազար դրամ է կազմում. «Դա նույնիսկ կոմունալներին չի բավարարում: Ազգային ժողովում հինգ տարի պաշտոնավորում են, գնում են թոշակի, էդ ազգային ժողո՞վնա թունավոր ցեխը, թե կաուչուկի ցեխը»,- ասում է Նորիկ Ղահրամանյանը: Նաիրիտցիները նահանջել չեն պատրաստվում, նրանց խոսքով իրենց պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ գործարանը չի վերագործարկվել։ «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 82 տարի առաջ, իր գործունեության ամենաակտիվ շրջանում 34 տեսակի արտադրանք է ունեցել, որոնցից հիմնականը քլորոպրենային կաուչուկն էր: