Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեոլիա ջուրը» տուգանվեց 5մլն դրամով՝ քաղաքացիներին մերժելու համար (տեսանյութ)

Տնտեսություն
timthumb-1-2

«Վեոլիա ջուրը» տուգանվեց 5մլն դրամով։ Նման որոշում կայացրեց  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն  այսօրվա նիստում։  Քննելով երկու քաղաքացիների բողոքը՝  հանձնաժողովը համարեց, որ ընկերությունը բարեխիղճ կերպով չի իրականացրել իր պարտականությունը։  Ընդդեմ «Վեոլիա  ջուր» ընկերության դեմ հայց ներկայացնողների մեկը Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակից Արզուման Հարությունյանն էր։  Նա մեղադրում է  ընկերությանը՝ սահմանված ժամկետներում  ջրամատակարարում չիրականացնելու մեջ։ Հանձնաժողովը համարեց, որ խախտվել են նաև   Փարաքար գյուղի բնակիչ Նիկոլայ Հարությունյանի իրավունքները։  Ընկերությունը  հրաժարվել է նրանց  ջուր տրամադրել։  «Հոսանքը քաշեցի, ամեն ինչ արեցի, եկա հասա ջրին ու սենց: Ինձ ուղարկել են միակողմանի պայմանագիր, ես համաձայն չեմ, իրենց դիմել եմ, սպասում եմ դրա պատասխանին, նոր պայմանագիր կբերեն, իրանց կողմից այդ քայլը կա, որ ուզում են դեպի լավը գնա»,- ասաց Նիկոլայ Հարությունյանը: Վեոլիա ջուր» ՓԲԸ իրավաբանական և հաճախորդների սպասարկման բաժնի տնօրեն Արտակ Մալխասյանն իր հերթին ավելացրեց. «Ցանկացած աշխատանքում ոչ մեկ անսխալական չէ, սխալները աշխատանքի մեջ միշտ էլ հնարավոր է, մենք ընդունում ենք մեր սխալը»։ Որոշումն ընդունվելու և ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում ընկերությունը պետք է վճարում կատարի ՀՀ պետբյուջե: Ընկերությունն իրավասու է որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: