Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդ Սոնա Պողոսյանը ձախողել է դոպինգ ստուգումը

Սպորտ
sport-shtanga

Հայաստանի ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ ստուգումներից մեկը դրական արդյունք է տվել: Այդ մասին տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ըստ նախնական տվյալների մարզուհու արյան մեջ հայտնաբերվել են պեպտիդ հորմոններ եւ նմանատիպ այլ նյութեր: Միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ նշված է, որ Սոնա Պողոսյանը հակադոպինգային կանոնը խախտելու համար անժամկետ հեռացվել է բոլոր մրցումներից, մինչեւ որ վերջնական պարզ կդառնա դոպինգ ստուգման վերջնական արդյունքները: Միջազգային ֆեդերացիան նաեւ նշել է, որ եթե չհաստատվեն արդյունքները, ապա առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: