Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 ընտանիք ապրում է անմարդկային պայմաններում (տեսանյութ)

Հասարակություն
shenq

Արցախի 32 հասցեում գտնվող  հանրակացարանում կենցաղային պայմաններից զուրկ պայմաններում է ապրում 17 ընտանիք:   Սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ  է նաեւ  ընդհանուր զուգարանը։ 10  տարի առաջ   այս շենքը՝ դեպոյի տարածքում գտնվող այլ շինությունների հետ փոխանցվել է Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին:  Սակայն  վերջինս  որեւէ պարտավորություն չունի բնակիչների նկատմամբ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ քննարկել է խնդիրը եւ բնակիչներին առաջարկել տեղափոխվել Արցախի 42 հասցեի շենք:   Նրանք սակայն չեն համաձայնվել: Բնակիչներց մեկի՝ Լարիսա Հակոբյանի  խոսքերով՝ այնտեղի բնակարանային պայմաններն էլ ավելի  վատն են. «Այդ ընտանիքներն այդ բնակարաններում չեն կարող տեղավորվել:  Մեկ զուգարան էր՝   եւ կանանց, եւ տղամարդկանց համար: Առանց հոսանքի, ջրի, առաստաղ չունի, հատակը վերանորոգված չէ»,- ասում էնա: Այս պայմաններում են ապրում նաև բազմաթիվ երեխաներ, որոնք ոչ միայն խաղալու տեղ չունեն, այլև առողջական խնդիրներ են ձեռք բերել խոնավ շենքի ներսում:    Բնակիչներն իրենց խնդրի մասին բազմիցս  տեղեկացրել են պատկան մարմիններին, առայժմ դրական պատասխան չեն ստացել:  Մանրամասները՝ տեսանյութում: