Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդում մահացած  ոստիկանների մարմինների վրա առկա են եղել  նաեւ բութ առարկայով վնասվածքներ

Քաղաքականություն
bjishk-1

 ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած   ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ ոստիկանության գնդապետ,  ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ:     Այս մասին պարզ դարձավ այսօր՝  «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով հրապարակված  ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներից: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Գագիկ Մկրտչյանի  վնասվածքները հասցվել են բութ առարկայով, իսկ հրազենային վնասվածքի ստացումն անմիջականորեն կապվում է նրա մահվան փաստի հետ: Գագիկ Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:  Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա  էլ բացի հրազենային վիրավորումից հայտնաբերվել է նաեւ սալջարդ, որը  պատճառվել էր կենդանության օրոք՝ սուր եզր ունեցող կույր առարկայով: Յուրի Տեփանոսյանի եւ  Արթուր Վանոյանի  սպանությունների մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: