Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին. Առավոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Serj_Radik_MartiroUUsyan

Այսօր ԳԱԱ-ում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիկոսների, գիտնականների ելույթները, խնդիրների մասին ձեւակերպումները լսելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ ելույթ ունեցավ:  Ակադեմիկոսներից մեկը՝ Վիգեն Թոփուզյանը, որը ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրենն է, սարքավորումների հարց էր բարձրացրել: Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Պարոն Թոփուզյանը այստեղ սարքավորման հարց բարձրացրեց, բայց ես չհասկացա, թե ինչին էր դա վերաբերում»: Նա ասաց, որ եթե լրացուցիչ բյուջետային ֆինանսավորման մասին է խոսքը, միշտ էլ դա խնդիր է, 20-21 կազմակերպություն կարող են դա ցանկանալ, ուղղակի միջոցներ պետք է լինեն եւ անհրաժեշտություն է հենց այդ պահին չեղած միջոցներից հատկացնել այդպիսի սարքավորումներ. «Եթե խոսքը տեխնիկական խնդրի մասին է, 20-21 կազմակերպությունները կարող են իրենց միջոցները գումարել եւ մեկ սարքավորում ձեռք բերել, այստեղ որեւէ պրոբլեմ չկա, այդ հարցը մենք անմիջապես կլուծենք»: Դահլիճից, արձագանքեցին, նախագահը հարցրեց՝ ես չհասկացա արձագանքն ինչի հետ է կապված, ասեք՝ հասկանամ: Գիտնականներից մեկը բարձրաձայնեց՝ «Փո՛ղ է պետք»: Նախագահը արձագանքեց. «Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»: Սերժ Սարգսյանն ասաց, որ պետք է կարողանան սուղ միջոցներով արդյունք ապահովել.  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ