Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցի երեք աշակերտ գրադարան ստեղծեցին սահմանին

Հասարակություն
2-6

Սահմանամերձ Չորաթան գյուղն արդեն գրադարան կունենա։ Գրքահավաքը նախաձեռնել էին եւ գրքերը գյուղ հասցրին Երեւանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի 9-րդ դասարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանն ու Դավիթ Մովսիսյանը։ Նանեն գյուղին նվիրեց նաեւ իր համակարգիչը, որպեսզի հնարավոր լինի գրքերի ցանկն ունենալ համակարգչում, իսկ հետագայում՝ նաեւ էլեկտրոնային տարբերակով գրքեր պահել։ Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզի երեխաներն այս իրադարձության կապակցությամբ փոքրիկ համերգ էին կազմակերպել։  Համերգին իրենց կատարումներով միացան նաեւ Շիրակացու ճեմարանի սաների ընկերները՝ իրենց հասակակիցներ երգիչ-կատարող Արայիկ Գրիգորյանը եւ կիթառահար Արամ Մուշեղյանը։