Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Սպորտ

Վաղը Ֆրանսիական Նիս քաղաքում կմեկնարկի աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն Հենրի Դուգալանի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները: Հունա-հռոմեական ոճի ըմբիշներից Ֆրանսիան են մեկնել 60կգ Վահան Ջուհարյանը եւ Խոսրով Մելիքյանը, 66 կգ Արման Ատիկյանը, 74 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 84 կգ Տիգրան Սահակյանը եւ 96 կգ Վահրամ Գալստյանը:

Ազատ ոճայինների պայքարում Հայաստանը կներկայացնեն 60 կգ Արթուր Առաքելյանը, 66 կգ Սուրեն Մարկոսյանը, 74 կգ Գարսեվան Վարդանյանը, 84 կգ Հարություն Ենոքյանը եւ 96 կգ Էդգար Ենոքյանը: