Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան հնարավոր է ադրբեջանցիների ձեռքով հարված հասցնի Նախիջեւանի ուղղությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
888

Բակո Սահակյանի այցը ԱՄՆ-ը  կարեւոր իրադարձություն էր: Իր տեսակի մեջ սա նոր քայլ է Արցախի հիմնախնդրի կարգավորման համար: Արցախը միջազգային օբյեկտից վերածվում է միջազգային  սուբյեկտի, ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ «ԱՄՆ-ը  Արցախի նկատմամաբ նոր մոտեցում է ցուցաբերում: Այն դիրքորոշումը,  որ կա Մինսկի խմբի մոտ, որն իրենից ներկայացնում է միակ սիմետրիկ կոնսենսուս ունեցող երեւույթն  արեւմուտքի եւ արեւելքի մեջ , այդ սիմետրիան կարծես թե սկսում է փոխվել»: Եթե ՌԴ-ն  շարունակեց անել այն, ինչ Ադրբեջանն է ուզում, այդ ժամանակ կարող է խնդիր առաջանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ  Ֆրանսիայի  միջեւ, համոզված է Արման Նավասարդյանը։  «Այդ կոնսենսուսը  կարող է ճաք տալ: Այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կունենա Արցախի հիմախնդրի լուծման հետ կապված: Հետեւաբար  Բակո Սահակյանի հաջորդ այցը պետք է լինի Մոսկվա»: Բայց սա  չի նշանակում, որ Բաքուն կխելոքանա, հակառակը՝ կարող է ավելի կտրուկ գործողությունների դիմել: «Մեծ խնդիր ունենք Նախիջեւանի ուղղությամբ, այստեղ պետք է մեր  ուշադրությունը կենտրոնացնենք: Թուրքիան հնարավոր է ադրբեջանցիների ձեռքով հարված հասցնի Հայաստանին, եւ Նախիջեւանը միակ հարմար վայր է , որ Թուրքիան իր «նոր օսմանիզմի» ծրագիրն իրականացնի»: Արման Նավասարդյանը ցանկություն ունի միջազգային կոնֆերանս կազմակերպել եւ հրավիրել ներկայացուցիչների  Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից՝ քննարկելու այս հարցը: «Թուրքիան մեծ նկրտումներ ունի, ամեն ինչ անում է , որ Սիրիան մասնատվի եւ այնտեղ ունենա իր կտորը: Էրդողանը չարիք է միջազգային հանրության համար»: Դեսպանը վստահեցնում է,  որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե Ռուսաստանը եւ  ԱՄՆ- ը  համաձայնության գան, եւ ավելացնում, որ դա անհնար չէ: