Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս ամեն ինչը այսքան երկար չի մնա, հերոսները դուրս կգան» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6-1

Ադրբեջանցիները աճում են եւ իրենց փորձն ու գիտելիքները մեծացնում: «Արխային նստել պետք չէ, պետք է աշխատել»,- ասում է վերջերս Արցախից վերադարձած ռազմական փորձագետ Վովա Վարդանովը:   Նրա խոսքերով՝ թեեւ արցախցին վճռական է տրամադրված, սակայն քայլեր չեն արվում:  ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշում է՝ զորավարժություններին    ադրբեջանցիները  փորձեցին ցույց տալ մկանները. «25  հազար հետեւեկային հանեցին զորավարժություններին,  այս անգամ 32 հազար զինվոր են տեղադրել սահմաններին,   250 տանկ,  200-ի կարգի ԲՏՌ: Ցանկանում են ցուցադրել ինչի են ընդունակ, սակայն ամբողջ ուժը ցույց չեն տալիս: Մենք  պետք է պատրաստ լինենք լայնամասշտաբ հարձակման»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Նա համոզված է ՝ եթե ունենանք նոր վարչապետ,  կարող ենք խուսափել պատերազմից:  Գուրգեն Եզիազարյանը հույս ունի՝ Սերժ Սարգսյանը ի խոսքի տերը կլինի եւ չի դառնա վարչապետ:  «Ի վերջո հո չի ցանկանում Հայաստանը կործանել, ես չեմ հավատում»,-  նշեց ԱԱԾ նախկին  պետի տեղակալը: Նրա խոսքերով՝  եթե Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ արտագաղթն ավելի մեծ թվերի կհասնի:  Անդրադառնալով Արցախյան պատերազմի հերոսներին դատապարտելուն, Գուրգեն Եզիազարյանը նշեց, որ Սամվել Բաբայան երեք հերոսներից մեկը, ով այսօր գտնվում է  բանտում է: « Մեր ազգի հերոսը բանտում է գտնվում,   սա է մեր իրականությունը: Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ  կատարվեց այն, ինչ կատարվում է ամեն օր ՀՀ-ում,  չեմ զարմանում:  Ժիրոյին ուժ եւ կորով եմ ցանկանում, այս ամեն ինչը այսքան երկար չի մնա, հերոսները դուրս կգան»,- ասաց նա:       Գուրգեն Եղիազարյանը սակայն համոզված է՝ ապրիլին զարգացումներ չեն լինի եւ եթե  իշխանափոխությունը մեղմ չկատարվի,  ապա  հայ ժողովուրդը դիմանալու ռեսուրս արդեն չունի :  Մանրամասները՝ տեսանյութում