Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացարձակ անհրաժեշտ»-ը մահվանը չի վերաբերել» (տեսանյութ)

Քաղաքականություն
kostanyan

ՀՀԿ պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ելք խմբակցության հետ ծավալված բանավեճին, ըստ որի՝ Եվրադատարանի վճռում նշված է, թե 2008թ. մարտի մեկին ոստիկանության կողմից զենքի կիրառումը անհրաժեշտություն էր, նշեց. «Դա Եվրադատարանի հարցադրումն է՝ արդյոք ոստիկանության կողմից մարտի մեկին կիրառված ուժը եղե՞լ է բացարձակ անհրաժեշտ: Սա ՀՀ Կառավարությունը չէ նման հարցադրում անում կամ նման հայտարարություն անում: Ինչո՞ւ է Եվրադատարանի կողմից չակերտներում վերցված բացարձակ անհրաժեշտություն արտահայտությունը, քանի որ դա Կոնվենցիայի կանոն է՝ ուժը կամ զենքի կիրառումը, որ լինում է պետության կողմից քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ բացարձակ անհրաժեշտ: «Բացարձակ անհրաժեշտ»-ը նշանակում է՝  արդյոք ոստիկանն այլ ելք չի ունեցե՞լ, դրա համար է ուժ կիրառել: «Բացարձակ անհրաժեշտ»-ը դա այն բանաձեւն է, որ Եվրադատարանը կիրառում է ուժի կիրառման նկատմաբ: Այսինքն, հարցադրման իմաստը հետեւյալն է՝ արդյոք մարտի մեկին ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ: «Բացարձակ անհրաժեշտ»-ը մահվանը չի կարող վերաբերել: Դիմելով ՀՀ Կառավարությանը՝ Եվրադատարանը նշել է, որ խնդրում ենք յուրաքանչյուր մահվան կապակցությամբ առանձին նշեք՝ ինչ է կատարվել ու ինչ է կատարվում: Կառավարությունն իր 55 էջանոց առարկության մեջ առանձին-առանձին բոլոր մահվան դեպքերին անդրադարձել է: Կառավարությունը նաեւ հիմնավորել է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, այսինքն՝ ուժը, որ ոստիկանությունը կիրառել է մարտի մեկի առավոտյան, ապա՝ ընթացքում, այո, բացարձակ անհրաժեշտ է եղել: Ինչո՞ւ, դա ուղղված է եղել հասարակական, սահմանադրական կարգերի պաշտպանությանը: Այս ամենի արդյունքում Կառավարությունը գտնում է եւ պնդում է, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը եղել է «բացարձակ անհրաժեշտ», ու այս տեսանկյունից չկա մարդու իրավունքների 2-րդ հոդվածի խախտում»:  Այնուհետեւ, նա նշեց, որ ինչ Եվրադատարանը պահանջել է, այդ թվում՝ տարբեր տեսանյութեր, ՀՀ կառավարությունը տվել է: