Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Շաքրիյար Մամեդյարովը ոչ-ոքի խաղացին

Սպորտ
a1chess-aronyan-20.03.

Բեռլինում կայացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան հիմնականում անցավ հավասար պայքարում: Կողմերը շատ արագ փոխանակեցին թագուհիները եւ անցան նավակային վերջնախաղի: Երկարատեւ դիրքային պայքարից հետո, 41-րդ քայլին, կողմերը հաշտություն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակելով 3,5 միավոր, այժմ բաժանում է 6-8-րդ տեղերը: Ադրբեջանցի գրոսմայստերը 5,5 միավորով շարունակում է հետապնդել առաջատար Ֆաբիանո Կարուանային: Վաղը մրցաշարում հանգիստ է, իսկ մարտի 22-ին նախատեսված 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ, որը նույնպես ունի 3,5 միավոր: