Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Սպորտ
a1evrochess-20.03.

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը երեք հաղթանակ էր տարել մեկնարկում, այսօր սպիտակներով առավելության հասավ խորվաթ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի նկատմամբ: Նա վաստակեց 4 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար, քանի որ համաքայլ ընթացող մյուս չորս շախմատիստները ոչ-ոքի խաղացին եւ կեսական միավոր կորցրին: Իսկ ահա առաջատարներին հետապնդող մեր երեք պատվիրակներից հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության մատնեց իր հայրենակից Հրանտ Մելքումյանին: Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Վրաստանի ներկայացուցիչ Միխաիլ Մչեդլիշվիլու հետ եւ նույնպես զիջեց դիրքերը՝ 12-րդ տեղից նահանջելով 15-րդ հորիզոնական: Նշենք, որ շվեյցարական մրցակարգով անցկացվող առաջնությունը բաղկացած է 11 տուրից: Այն ավարտվելու է մարտի 28-ին: