Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3100 հայտ՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու համար

Մշակույթ
unnamed-6

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ եւ համույթներ: Մասնակիցները ներկայացնում են հետեւյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա Լեհաստան, Իրան  եւ այլն : Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21  անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ: Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ եւ տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի մանկական եւ երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ  արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից: Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ հռչակավոր արվեստագետներ Գիա Կանչելի /Վրաստան/, Միխայիլ Վասկրեսենսկի  /ՌԴ/, Վոյզեխ Վալեցեկ /Լեհաստան/, Ալեքսեյ Վասիլև/ ՌԴ/, Յուրի Ժիսլին/ Մեծ Բրիտանիա/, Սուրեն Հախնազարյան/ ՌԴ/, Իգոր Պետրուշևսկի /Ավստրիա/, Կլիֆ Յանգ /ԱՄՆ/, Քրիստիան Շուլց /Ավստրիա/, Բորիս Պերրենոու/ Ավստրիա/, Օլավի Կասսեմա /Էստոնիա/,Վլադիսլավ Վալս /ՌԴ/, Էլիս Շարշենբան/ Ղրղզստան/, Իգոր Ֆյոդորով/ՌԴ/, Վահագն Հովենց/ԱՄՆ/, Անտրա Վիկսնե/Էստոնիա/, Նորմունդս Վիկսնե /Էստոնիա/,Ալիռեզա Շաֆախի/ Իրան/, Սերգեյ Մանուկյան /ՌԴ/, Ադամ Տերացույան/ ՌԴ, Մեդեա Աբրահամյանը /Հայաստան/   եւ բազմաթիվ այլ ճանաչված  երաժիշտներ: