Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիացի ֆուտբոլիստն անակնկալ խոստովանություն է արել

Սպորտ
sport-anglia

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կիրիան Դայերը անակնկալ հայտարարություն է արել կապված 2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցող թիմի մասին: «Դեյլի Մեյլ» թերթին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մրցաշարի ժամանակ հավաքականի անդամների մեծ մասը հիմնականում խոսել են խաղադրույքների մասին եւ շատերը մշտապես խաղադրույքներ են կատարել Անգլիայի հավաքականի խաղերի վրա: «Իմ թիմակիցներից մեկը 100 հազար ֆունտ կորցրեց, երբ մենք դուրս մնացինք առաջնությունից: Շատերը մտածում էին միայն խաղադրույքների, այլ ոչ թե դաշտում խաղալու մասին: Անհաջողությունից հետո շատերն իրար հետ չէին խոսում», - ասել է Կիրիան Դայերը: Հավելենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2004-ում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ 11մ հարվածներով պարտվել էր տանտերերի՝ Պորտուգալիայի հավաքականին: