Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը հայտնվեց ոչ նախանձելի վիճակում. Առավոտ

Քաղաքականություն
Shavarsh-Kocharyan

«Հիմա դուք ոչ նախանձելի վիճակում եք, քանի որ մեկ օր առաջ եք օրենքը ներկայացրել»,- ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը: «Պատգամավորները ողջամիտ, տրամաբանական եւ իրավական մտքեր են առաջ քաշում, բայց դուք սպառիչ պատասխաններ չեք կարող տալ»,- շարունակեց Գեւորգ Կոստանյանը` հորդորելով`Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն ընդգրկել մեծ օրակարգ, ապա, մինչեւ երկրորդ ընթերցում, քննարկումներով առաջ գնալ: Շավարշ Քոչարյանը շտապում էր`ժամանակը սուղ է, օրենքը պետք է գործողության մեջ մտնի ապրիլի 9-ից, Սահմանադրությունն է պահանջում: «Մենք կարող ենք հիմա էլ դուրս գալ`նստել եւ սկսել աշխատել, բայց դուք հիմա այդ հարցերի պատասխանները չունեք»,- ասաց Գեւորգ Կոստանյանը: Իսկ Շավարշ Քոչարյանն իսկապես չուներ իր ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին իր ներկայացրած նախագծի շուրջ պատգամավորների հարցերի եւ մտահոգությունների պատասխանները: Հարցերը վերաբերում էին թե դիվանագիտական աշխատողների` տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններին, թե էթիկական նորմերին, թե նրանց գործունեության սահմաններին եւ թե ընտանիքի անդամների աշխատանքին եւ ուսմանը Այս փոփոխություններով, ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը դառնում է քաղաքական պաշտոն, դեսպանի պաշտոնը`վարչական: Խմբագրվել է դիվանագիտական անձնագիր կրելու անձանց շրջանակը. եթե նախկինում չորս կատեգորիայի անձինք կարող էին դիվանագիտական պաշտոններ ստանալ, այժմ`երեք: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով