Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա. կարեւոր հանդիպում առաջատարի հետ (տեսանյութ)

Սպորտ
gago

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Ֆաբիանո Կարուանա հետ: Մեր շախմատիստը վեց հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ բաժանում է 6-7-րդ տեղերը: Իսկ ահա ամերիկացի գրոսմայստերը չորս միավոր ունի եւ Շաքրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Լեւոն Արոնյան - Ֆաբիանո Կարուանա պարտիան, որը կարեւոր նշանակություն ունի մեր շախմատիստի համար, կմեկնարկի ժամը 18:00-ին: Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: