Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական ուժերը վերցրել են Աֆրին քաղաքի կենտրոնը. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
afrin

Ռազմինֆո Այսօր՝ մարտի 18-ին, թուրքական ուժերի տարածած տեսանյութերը վկայում են, որ Թուրքիայի զինված ուժերը և հավատարիմ զինյալները վերահսկողություն են հաստատել Սիրիայի Աֆրինի քաղաքի կենտրոնում։ Քաղաքի հիմնական մասը ևս թուրքական ուժերի ձեռքում է։ Այս տեսանյութը հրապարակել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։ Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում են։ Ավելի վաղ Թուրքիայի օգնությամբ Սիրիայի Աֆրին ներխուժած զինյալներն էին տեսանյութ հրապարակել Աֆրինի փողոցներից։ Թուրքական ուժերը գրավել են նաև Աֆրինում քրդական ուժերի խոշոր զինապահեստներից մեկը։