Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rd

Ռուսաստանի ողջ տարածքում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հաշվի առնելով, որ ՌԴ-ն  տարբեր ժամային գոտիներ ունի, ընտրությունները երկրի տարբեր հատվածներում  տարբեր ժամերի է մեկնարկել:  Առաջին ընտրական տեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում: Կամչատկայի երկրամասում ընտրական ցուցակներում ներառված է 238 938 ազգանուն: Չուկոտկայի ընտրատեղամասերում սպասվում են մոտ 33 հազար ընտրողներ: Եվս 320 ընտրատեղամասեր բացվել են Սախալինի մարզում: Ռուսաստանում 109 մլն. ընտրող կա, երկրի տարածքից դուրս ընտրության իրավունք ունեցող 1,9 մլն ՌԴ-ի քաղաքացի: Նախագահի պաշտոնի հավակնություն ունի 8 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահի ընտրություններին կմասնակցեն Գյումրիում: 

Իսկ ահա  Երևանում ուղիղ ժամը 8:00-ին բացվել է N8023 ընտրատեղամասը, որը տեղակայված է Հայաստանում ՌԴ դեսպանության շենքում: Քվեարկողների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր են: Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում գործում է 6 ընտրատեղամաս՝ 2-ը Երևանում և 4-ը Գյումրիում: