Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալի կնոջ իրերում՝ 50 դեղահաբ

Հասարակություն
qkv_1

Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ: Նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ:     Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:        ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին