Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերելակով ավտոբուսն իր նպատակին չի ծառայում. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Avtobus-hashmandamneri-hamar-768x512

Խանջյան փողոցում քայլակով մի երիտասարդ կանգառում սպասում էր ավտոբուսի: Հենց ավտոբուսը մոտեցավ, երիտասարդը խուճապի մատնված նետվեց դեպի այն, որպեսզի հասցնի բարձրանալ: Նա քաղաքացիների օգնությամբ մի կերպ բարձրացավ ավտոբուս: Մինչդեռ տվյալ ավտոբուսը հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսինքն՝ այս ավտոբուսը կահավորված էր վերելակով, որի օգնությամբ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք հեշտությամբ կարող են նստել ավտոբուս: Թե ինչո՞ւ վարորդը չբացեց վերելակը քայլակով ուղեւորի համար՝ դժվար է ասել: Համենայն դեպս, վարորդը հաստատ նկատել էր, որ քայլակով ուղեւոր ունի, եւ երիտասարդի շուրջը խմբված քաղաքացիներն էլ օգնում էին նրան բարձրանալ ավտոբուս, մյուսներն էլ՝ քայլակն էին ծալում, որպեսզի փոխանցեն նրան: Արդյոք այս ավտոբուսի վերելակը չէր աշխատում, թե՞ վարորդը զլացավ այն գործի դնել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով